
TotalEnergies-ը չորրորդ խոշորագույն յուղ արտադրողն է աշխարհում։ Փռայմ Մոթորս ՍՊԸ-ն 100 տարվա պատմություն ունեցող ֆրանսիական TotalEnergies ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում յուղերի ու քսանյութերի մասով։
TotalEnergies-ն արտադրում և վաճառում է էներգակիրներ՝ նավթ և կենսավառելիք, բնական գազ և «կանաչ» գազեր, վերականգնվող էներգիայի տարբեր տեսակներ և էլեկտրաէներգիա:
Նրանց նպատակն է հնարավորին շատ մարդկանց ապահովել ավելի մատչելի, ավելի հուսալի և կայուն էներգիայով:
Ցուցանիշներ․
- Ավելի քան 100,000 աշխատակից գրեթե 120 երկրներում
- 2023 թվականին օրական 2,5 մլն բարել նավթ է արտադրվել ածխաջրածիններից, այդ թվում՝ 44%-ը գազից.
- Հեղուկ գազի ցուցանիշով աշխարհում զբաղեցնում են 3-րդ տեղը
- 28 ԳՎտ համախառն էլեկտրական հզորություն, այդ թվում՝ 22,4 ԳՎտ էլեկտրաէներգիա վերականգնվող աղբյուրներից։
- Շուրջ 14,600 սպասարկման կայան և ավելի քան 60,000 լիցքավորման կետ ամբողջ աշխարհում:
- Արտադրվել է 331 000 տոննա կենսավառելիք
- Ներդրվել է 16,8 մլրդ դոլար, այդ թվում՝ 35%-ը ցածր ածխածնային էներգիայի ոլորտում
Պաշտոնական կայք totalenergies.com






