
Վերջին 140 տարիների ընթացքում ExxonMobil-ը ԱՄՆ-ում տարածաշրջանային կերոսինի վաճառողից դարձել է նավթային և նավթաքիմիական առևտրով զբաղվող ամենախոշոր ընկերություններից մեկն աշխարհում: Այսօր նրանք ներկայացված են աշխարհի գրեթե բոլոր երկրներում և առավել հայտնի են այնպիսի ծանոթ ապրանքանիշերով, ինչպիսիք են՝ Exxon, Esso և Mobil: Նրանք արտադրում են ապրանքներ, որոնք սպասարկում են ժամանակակից տրանսպորտային միջոցներ, ապահովում են էներգամատակարարում մեծ քաղաքներում, այդ ապրանքներից են նաև քսանյութեր արդյունաբերության մեջ կիրառվող և ապահովում են նավթաքիմիական հումքեր, որոնցից ստեղծվում են հազարավոր սպառողական ապրանքներ:
Հիսուն տարի առաջ ներկայացվեց Mobil 1™ շարժիչային յուղը ՝ որպես աշխարհում առաջին ամբողջովին սինթետիկ ավտոմոբիլային շարժիչային յուղ: Թեև այն ի սկզբանե թողարկվել էր վառելիքի արդյունավետությունն անվտանգ բարձրացնելու համար, հետագայում Mobil 1 շարժիչային յուղի կառուցվածքը կարողացավ ապահովել շարժիչի մաշվածությունից գերազանց պաշտպանություն ջերմային ամենամեծ տատանումների տիրույթում։
Այժմ՝ 50 տարի անց, Mobil 1-ը շարունակում է մնալ աշխարհի առաջատար սինթետիկ շարժիչային յուղերի ապրանքանիշներից մեկը: Սկսած 1974թ.-ից ընկերությունը բարձրացրել է ավտոմոբիլային քսանյութերի տեխնոլոգիաների նշաձողը՝ զարգանալով և կատարելագործվելով այնպես, որ շարժիչներն աշխատեն ինպես նորը յուրաքանչյուր մղոնի ժամանակ: Ավտոսպորտում ունեցած իր կարևոր դերից մինչև գիտական բազում ձեռքբերումներ Mobil 1-ն ունի հարուստ պատմություն բազում նշանակալի հաջողություններով։
Պաշտոնական կայք mobil.com





