1961 թվականին հիմնադրվեց մի ընկերություն, որն արմատապես փոխեց մեքենայի բաղադրիչներից մեկը՝ դարձնելով այն նկատելի ու եզակի՝ թե՛ էսթետիկ, թե՛ կատարողականության առումով։
  Ավելի քան կես դար Brembo-ի զարգացումն ուղեկցվել է տեխնիկական, սպորտային և կոմերցիոն կարևոր հաջողություններով, որոնք իտալական ընկերությանը դարձրել են համաշխարհային առաջատար և բրենդը ճանաչելի դարձրել ամբողջ աշխարհում՝ գրեթե հոմանիշ դարձնելով «արգելակներ» բառի հետ:
  Այս հաջողություններից կարելի է առանձնացնել մոտոցիկլետների համար առաջին ամբողջական համակարգի ստեղծումը, որը սկսվեց ստանդարտ կերպով տեղադրվել Guzzi-ի վրա, այնուհետև Լավերդայի վրա 1972 թվականին, երեք տարի անց՝ Ferrari-ի համար մատակարարումներ Ֆորմուլա 1-ի առաջնությունում՝ առաջին ալյումինե սուպորտը և 80-ականների առաջին կարբոնային սկավառակները։ Դրան հաջորդեց բաժնետոմսերի առաջնային թողարկումը, նոր գործարանների բացումը բոլոր այն երկրներում, որտեղ գտնվում են ընկերության հաճախորդները, Բերգամոյի մերձակայքում Kilometro Rosso («կարմիր կիլոմետր») տեխնոլոգիական պարկի ստեղծումը, ինչպես նաև արագ արձագանքը ներկայումս տեղի ունեցող կտրուկ վերափոխումների և տրանսպորտի համաշխարհային միտումների նկատմամբ՝ դառնալով ավելի էլեկտրական և էկոլոգիապես մաքուր:

  Պաշտոնական կայք bremboparts.com

Յուղերի ընտրության
համակարգ

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.