TotalEnergies-ը խոշորագույն յուղ և գազ արտադրող ընկերություններից մեկն է աշխարհում։ «Փռայմ Մոթորս» ՍՊԸ-ն 100 տարվա պատմություն ունեցող ֆրանսիական TotalEnergies ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում յուղերի ու քսանյութերի մասով։

TotalEnergies-ն արտադրում և վաճառում է էներգակիրներ՝ նավթ և կենսավառելիք, բնական գազ և «կանաչ» գազեր, վերականգնվող էներգիայի տարբեր տեսակներ և էլեկտրաէներգիա:

Նրանց նպատակն է հնարավորին շատ մարդկանց ապահովել ավելի մատչելի, ավելի հուսալի և կայուն էներգիայով:

Ցուցանիշներ․

  • Ավելի քան 100,000 աշխատակիցներ գրեթե 120 երկրներում
  • 2023 թվականին օրական 2,5 մլն բարել նավթ է արտադրվել ածխաջրածիններից, այդ թվում՝ 44%-ը գազից.
  • Հեղուկ գազի ցուցանիշով աշխարհում զբաղեցնում են 3-րդ տեղը
  • 28 ԳՎտ համախառն էլեկտրական հզորություն, այդ թվում՝ 22,4 ԳՎտ էլեկտրաէներգիա վերականգնվող աղբյուրներից։
  • Շուրջ 14,600 սպասարկման կայան և ավելի քան 60,000 լիցքավորման կետ ամբողջ աշխարհում:
  • Արտադրվել է 331 000 տոննա կենսավառելիք
  • Ներդրվել է 16,8 մլրդ դոլար, այդ թվում՝ 35%-ը ցածր ածխածնային էներգիայի ոլորտում

Պաշտոնական կայք՝ totalenergies.com

Յուղերի ընտրության
համակարգ

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.