Prime Motors-ը սեպտեմբերի 10-14-ը մասնակցեց աշխարհի խոշորագույն ավտոմոբիլային ցուցահանդեսին՝ Automechanika Frankfurt 2024-ին, որը տեղի ունեցավ Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում։ Միջոցառմանը ընկերությունը ներկայացավ տնօրեն Դավիթ Մանասյանի ղեկավարությամբ։
Ցուցահանդեսին ներկա էին շուրջ 80 երկրների մասնակիցներ՝ 4200 տաղավարով, ինչպես նաև ոլորտի առաջատար ընկերություններ, ներառյալ Prime Motors-ի գործընկերները՝ Purflux, Cepsa, Midac, UFI Filters, Metelli Group, Brembo և Texa։
Automechanika Frankfurt-ը հանդես եկավ «Sustaining Motion. Pioneering Future» կարգախոսի ներքո՝ կենտրոնանալով կայունության, նորարար տեխնոլոգիաների և ավտոմոբիլային ապագայի վրա։ Միջոցառման շրջանակում կազմակերպվել էին արտադրանքի ցուցադրություններ, փորձարկումներ, պանելային քննարկումներ ու գործնական սեմինարներ։
Մասնակցությունն այս միջազգային հարթակին նոր դռներ է բացում համագործակցության և տեխնոլոգիական առաջընթացի ուղղությամբ՝ ամրապնդելով Prime Motors-ի դիրքերը շուկայում։


