Վերջին 140 տարիների ընթացքում ExxonMobil-ը ԱՄՆ-ում տարածաշրջանային կերոսինի վաճառողից դարձել է նավթային և նավթաքիմիական առևտրով զբաղվող ամենախոշոր ընկերություններից մեկն աշխարհում: Այսօր նրանք ներկայացված են աշխարհի գրեթե բոլոր երկրներում և առավել հայտնի են այնպիսի ծանոթ ապրանքանիշերով, ինչպիսիք են՝ Exxon, Esso և Mobil: Նրանք արտադրում են ապրանքներ, որոնք սպասարկում են ժամանակակից տրանսպորտային միջոցներ, ապահովում են էներգամատակարարում մեծ քաղաքներում։ Նրանց արտադրանքի թվում են նաև արդյունաբերության մեջ կիրառվող քսանյութեր և, նավթաքիմիական հումքեր որոնցից ստեղծվում են հազարավոր սպառողական ապրանքներ։
Հիսուն տարի առաջ ներկայացվեց Mobil 1™ շարժիչային յուղը ՝ որպես աշխարհում առաջին ամբողջովին սինթետիկ ավտոմոբիլային շարժիչային յուղ: Թեև այն ի սկզբանե թողարկվել էր վառելիքի արդյունավետությունն անվտանգ բարձրացնելու համար, հետագայում Mobil 1 շարժիչային յուղի կառուցվածքը կարողացավ ապահովել գերազանց պաշտպանություն շարժիչի մաշվածությունից՝ ջերմային մեծագույն տատանումների տիրույթում։
Այժմ՝ 50 տարի անց, Mobil 1-ը շարունակում է մնալ աշխարհի առաջատար սինթետիկ շարժիչային յուղերի ապրանքանիշներից մեկը: Սկսած 1974թ.-ից ընկերությունը բարձրացրել է ավտոմոբիլային քսանյութերի տեխնոլոգիաների նշաձողը՝ զարգանալով և կատարելագործվելով այնպես, որ շարժիչներն աշխատեն ինչպես նորը յուրաքանչյուր մղոնի ժամանակ: Ավտոսպորտում ունեցած իր կարևոր դերից մինչև գիտական բազում ձեռքբերումներ Mobil 1-ն ունի հարուստ պատմություն բազում նշանակալի հաջողություններով։
Պաշտոնական կայք՝ mobil.com





