1961 թվականին հիմնադրվեց մի ընկերություն, որն արմատապես փոխեց մեքենայի բաղադրիչներից մեկը՝ դարձնելով այն նկատելի և եզակի՝ թե՛ էսթետիկ, թե՛ կատարողականության առումով։

Ավելի քան կես դար Brembo-ի զարգացումն ուղեկցվել է տեխնիկական, սպորտային և կոմերցիոն կարևոր հաջողություններով, որոնք իտալական ընկերությանը դարձրել են համաշխարհային առաջատար և բրենդը ճանաչելի ամբողջ աշխարհում՝ գրեթե հոմանիշ դարձնելով այն «արգելակներ» բառին:

Այս հաջողություններից կարելի է առանձնացնել մոտոցիկլետների համար առաջին ամբողջական համակարգի ստեղծումը, որը ստանդարտ կերպով սկսեց տեղադրվել Guzzi-ի վրա, ապա նաև Laverda-ի վրա 1972 թվականին։ Երեք տարի անց Brembo-ն սկսեց մատակարարումներ իրականացնել Ferrari-ի համար Ֆորմուլա 1-ի առաջնությունում՝ ներկայացնելով առաջին ալյումինե սուպորտը, իսկ 1980-ականներին՝ առաջին կարբոնային սկավառակները։ Դրան հաջորդեց բաժնետոմսերի առաջնային թողարկումը, նոր գործարանների բացումը բոլոր այն երկրներում, որտեղ գտնվում են ընկերության հաճախորդները, ինչպես նաև Բերգամոյի մերձակայքում Kilometro Rosso («Կարմիր կիլոմետր») տեխնոլոգիական պարկի ստեղծումը։ Այդ ամենին գումարվեց արագ արձագանքը՝ ներկա փուլում տեղի ունեցող կտրուկ վերափոխումներին և տրանսպորտային համաշխարհային միտումներին, որոնք գնալով դառնում են ավելի էլեկտրական և էկոլոգիապես մաքուր։

Պաշտոնական կայք՝ bremboparts.com

Յուղերի ընտրության
համակարգ

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.