Մեր Մասին
«Փռայմ Մոթորս» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2020 թվականի հունվարին։
Ընկերությունը հանդիսանում է եվրոպական արտադրության պրեմիում դասի ավտոյուղերի, քսանյութերի, արդյունաբերական յուղերի, պահեստամասերի ներմուծմամբ, դրանց մանրամեծածախ վաճառքով, ինչպես նաև ավտոմեքենաների տեխսպասարկմամբ զբաղվող ընկերություն։ Ներկայացվող պորտֆելում առկա են յուղեր և քսանյութեր, որոնք նախատեսված են տարբեր ոլորտներում օգտագործման համար՝ սկսած շարժիչային յուղերից մինչև սննդի և տեքստիլ արտադրության համար նախատեսված յուղեր ու քսուքներ։ Լինելով Հայաստանում տվյալ ոլորտի առաջատար ընկերություններից մեկը՝ «Փռայմ Մոթորս»-ը հանդիսանում է մի շարք աշխարհահռչակ բրենդների պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ տարածքում, դրանք են՝ TotalEnergies, Mobil /ExxonMobil/, Cepsa, Brembo, Purflux, FRAM, TEXA, UFI Filters, Metelli։
ExxonMobil և TotalEnergies ընկերությունները համարվում են աշխարհի խոշորագույն և ամենահայտնի էներգետիկ ու նավթային ձեռնարկություններից՝ մասնագիտացած յուղերի և քսանյութերի արտադրության մեջ, որոնք կիրառում են գերժամանակակից և առաջատար տեխնոլոգիաները։
Նշված ընկերությունների արտադրանքը համարվում է աշխարհում ամենաորակյալն ու բարձրակարգը։ Այս երկու բրենդների յուղերը միասին հանդիսանում են աշխարհում ավելի քան 100 ավտոմոդելների գործարանային շարժիչի յուղեր։ Դրանց թվում են՝ Bentley, Porsche, McLaren, Cadillac, Aston Martin, Mercedes-AMG, Kia, Mazda, Stellantis, Nissan և այլք։
«Փռայմ Մոթորս»-ը ոլորտի կորպորատիվ և մանրածախ սպառողներին առաջարկում է ավտոմոբիլային և արտադրական ապրանքների լայն տեսականի, ինչպես նաև ավտոմոբիլային ծառայություններ։
Ընկերության ծառայությունները ներառում են մարդատար և բեռնատար մեքենաների, ավտոբուսների, ինչպես նաև շինարարական և այլ հատուկ տեխնիկաների բարձրակարգ սպասարկում՝ բարձր որակավորում և փորձ ունեցող մասնագետների կողմից։
Լինելով ճկուն և զարգացող կազմակերպություն՝ «Փռայմ Մոթորս»-ը շարունակում է կատարելագործվել և ընդլայնվել՝ հետևելով ոլորտում նորագույն տեխնոլոգիական թարմացումներին։ Ներկայումս ընկերությունն ունի 2 մասնաճյուղ, որոնցից յուրաքանչյուրում առկա են սպասարկման կետեր և խանութ-սրահ։
«Փռայմ Մոթորս»-ում գործում են ծառայությունների բարձր և նորագույն չափանիշներ, որոնք ապահովում են հաճախորդների հարմարավետությունն ու վստահությունը։
Ընկերությունը մշտապես կենտրոնացած է բարձր որակի վրա, ինչը ևս մեկ անգամ ընդգծվում է իր կարգախոսով՝
ՈՐԱԿՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ Է
առաքելություն
Ընկերության առաքելությունն է բացառապես որակյալ և բարձրակարգ ապրանքների ներկայացումն ու ծառայությունների մատուցումը՝ հիմնված թափանցիկ, ազնիվ ու հաճախորդամետ արժեքների վրա։
Տեսլական
Ընկերության տեսլականն է սահմանված արժեքների ու տարիների փորձի արդյունքում լինել ոլորտում առաջատար ընկերություն և ձեռք բերված ազդեցությամբ կերտելով նոր մշակույթ նշված սեգմենտում։






