Prime Motors-ի թիմը Իտալիայի Բերգամո քաղաքում մասնակցում է աշխարհահռչակ Brembo բրենդի կողմից կազմակերպված միջոցառումներին՝ ուղղված նորարար տեխնոլոգիաների, արտադրական գործընթացների և գործընկերային համագործակցության խորացմանը։
Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել այց դեպի Brembo-ի արտադրական գործարան, որտեղ մեր թիմը մանրամասնորեն ծանոթացել է արգելակային համակարգերի նորագույն լուծումներին և արտադրական տեխնոլոգիաներին։
Brembo-ն համարվում է ավտոմոբիլային արդյունաբերության առաջատարներից մեկը՝ մասնագիտացած բարձր կատարողականությամբ արգելակային համակարգերի արտադրության մեջ։ Աշխարհի առաջատար ավտոարտադրողներից շատերը վստահում են հենց Brembo-ի արտադրանքին։
Այսպիսի այցերն առանցքային դեր ունեն Prime Motors-ի ռազմավարության մեջ՝ մեր հաճախորդներին լավագույն որակի, հուսալիության և ժամանակակից տեխնոլոգիաներով օժտված ավտոպահեստամասեր առաջարկելու գործում։
Նորություններն ու լուսանկարները կարող եք տեսնել մեր սոցիալական էջերում։
