PrimeMotors-ը մասնակցում է Automechanika Frankfurt 2024 ավտոմոբիլային արդյունաբերության խոշորագույն միջազգային առևտրային ցուցահանդեսին

Prime Motors ընկերության պատվիրակությունը՝ ընկերության տնօրեն Դավիթ Մանասյանի ղեկավարությամբ, մասնակցություն է ունենում Automechanika Frankfurt 2024 ավտոմոբիլային արդյունաբերության խոշորագույն միջազգային առևտրային ցուցահանդեսին, որը տեղի է ունենում 2024 թվականի սեպտեմբերի 10-14 Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում: Ցուցահանդեսին ակտիվ մասնակցություն են ունենում #PrimeMotors-ի պաշտոնական գործընկերներ Purflux-ը, Cepsa-ն , Midac-ը, UFIFilters-ը, MetelliGroup-ը, Brembo-ն, Texa-ն:

Automechanika-ում ներկայացված են մասնակիցներ շուրջ 80 երկրներից և մոտ 4200 տաղավարներով՝ արդյունաբերության, առևտրի, գիտության, ավտոմոբիլային ոլորտների մասնագետների ներգրավվմամբ: Ընդհանուր Automechanika-ն ընդգրկում է ավտոմոբիլային ապրանքների շուկայի ողջ արժեքային շղթան, ինչը դարձնում է այս ցուցահանդեսը նորարարության և աշխարհի հետ ցանցային հարուստ հարթակ:

Այս տարի Automechanika Frankfurt 2024-ը հանդես է գալիս «Կայուն շարժում՝ առաջադեմ ապագա» («Sustaining Motion. Pioneering Future») կարգախոսի ներքո: Ցուցահանդեսին ներկայացված են հետաքրքիր թեմաներ և արտադրանքի ցուցադրություններ: Միջոցառման շրջանակում նախատեսված են շրջայցեր, շնորհանդեսներ, պանելային քննարկումներ, բազմաթիվ գործնական սեմինարներ, բազմաթիվ նոր տեխնոլոգիաների և սարքերի փորձարկումներ և ցուցադրություններ:

Կիսվել։

Յուղերի ընտրության
համակարգ

Подбор масла

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.