ՄԵՐ ՄԱՍԻՆ

                                                                         

«Փռայմ Մոթորս» ՍՊԸ–ը հիմնադրվել է 2020 թվականի հունվար ամսին։ Ընկերությունը զբաղվում է եվրոպական արտադրության պրեմիում դասի օրիգինալ յուղերի, քսանյութերի ներմուծմամբ և մանրամեծածախ վաճառքով։

«Փռայմ Մոթորս»-ը պաշտոնապես ներկայացնում է Mobil (Exxon Mobil) և Total բրենդները, որոնք աշխարհում ամենամեծ և ամենահայտնի նավթային ձեռնարկություններից են՝ մասնագիտացած նաև յուղերի և քսանյութերի արտադրության մեջ՝ ունենալով գերժամանակակից և առաջատար տեխնոլոգիաներ։

Նշված ընկերությունների արտադրանքը համարվում է աշխարհում ամենաորակյալը և բարձրակարգը։ Mobil (https://www.mobil.com/en/lubricants/about-us/mobil-1/automakers-use-mobil-1) և Total (https://www.lubricants.total.com/partnerships) յուղերը միասին աշխարհում ավելի քան 100 մոդելների գործարանային շարժիչի յուղերն են հանդիսանում, այնպիսի արտադրողների, ինչպիսիք են՝ Bentley, Porsche, McLaren, Cadillac, Aston Martin, Mercedes AMG, Kia, Mazda, Volvo, CAT, Scania և այլն։

Մեր կողմից ներկայացվող ապրանքների պորտֆելում առկա են յուղեր և քսանյութեր՝ նախատեսված բազում ոլորտների համար՝ շարժիչային յուղերից մինչև սննդի և տեքստիլ արտադրության մեջ կիրառվող յուղեր ու քսուքներ։

Ընկերության առաքելությունն է արհեստավարժ անձնակազմի միջոցով ներկայացնելու բարձորակ սպասարկում, գրագետ մոտեցում՝ ապահովելով ցանկացած հաճախորդի գոհունակությունը և վստահությունը։

«ՓՌԱՅՄ ՄՈԹՈՐՍ» ՈՐԱԿՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ Է