Առաքման քաղաքականություն

Հարգելի՛ հաճախորդ, շնորհակալություն մեր կայք այցելելու և գնումներ կատարելու համար: Ստորև կարող եք ծանոթանալ առաքման քաղաքականության կետերին և դրույթներին։

 Առաքումը Երևանում

Առաքումը Երևանի տարածքում իրականացվում է առավելագույնը 48 ժամվա ընթացքում։ Ցանկացած պատվեր, որը կգերազանցի 20,000 ՀՀ դրամը, կառաքվի անվճար Երևանի տարածքում։

 Առաքումը մարզերում

Պատվերները կարող են ձևակերպվել յուրաքանչյուր օր՝ ցանկացած ժամի, սակայն առաքումն իրականացվում է 1-5 աշխատանքային օրվա ընթացքում։ Մարզերում առկա է առաքման ծառայության վճար՝ մեկ առաքման դիմաց 2,000 ՀՀ դրամ։ Մեր ընկերությունն ունի առաքում հետևյալ ուղղություններով՝

  • Մասիս, Արտաշատ, Վեդի, Արարատ,Գորիս, Կապան, Գյումրի,  Վանաձոր, Աշտարակ, Թալին, Վանաձոր, Էջմիածին, Արմավիր

  Հետևեք Ձեր պատվերին

Պատվերը ձևակերպելուց հետո Դուք կստանաք այն հաստատող հաղորդագրություն։ Հաղորդագրությունն իր մեջ կներառի պատվերի հերթական համարը (պատվերի կոդ), որը Ձեզ հնարավորություն կտա ստուգել Ձեր պատվերի կարգավիճակը։

  Պատվերի չեղարկում

Պատվերը կարող է չեղարկվել մինչև առաքումը: Եթե պատվերն արդեն ճանապարհին է, այն չի կարող չեղարկվել: Պատվերի չեղարկման և վերադարձի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն կարող եք ստանալ՝ այցելելով Վերադարձի Քաղաքականություն բաժին:

Վերադարձի Քաղաքականություն

Շնորհակալություն մեր կայք այցելելու և գնումներ կատարելու համար: Ստորև կարող եք ծանոթանալ վերադարձի և փոխանակման քաղաքականությանը:

  Փոխանակում

 Յուրաքանչյուր ապրանքատեսակ ենթակա է փոխանակման այն գնելու պահից 14 օրվա ընթացքում՝ անկախ այն բանից այն գնվել է առցանց թե խանութ-սրահներից։ Խանութ-սրահներից գնված յուրաքանչյուր ապրանքատեսակ պետք է փոխանակվի այն խանութ-սրահում, որտեղից գնվել է։ Օնլայն գնված ապրանքատեսակները կարող են փոխանակվել միայն ք Երևան Ավանեսովի 2/1շ․, 45 հասցեում գտնվող խանութ-սրահում։ Փոխանման համար ՀԴՄ կտրոնի առկայությունը պարտադիր է։

  Ապրանքի վերադարձ

Յուրաքաչյուր ապրանքատեսակ ենթակա է վերադարձի այն գնելուց 14 օրվա ընթացքում:  Վերադարձ կատարելու համար ապրանքատեսակը պետք է լինի չօգտագործված, ունենա վաճառքային տեսք և լինի նախնական փաթեթավորմամբ։ Վերադարձի գլխավոր նախապայմանը ՀԴՄ կտրոնի առկայությունն է։ Եթե ապրանքատեսակը գնվել խանութ-սրահից, ապա այն պետք է վերադարձվի հենց այն խանութ-սրահում, որտեղից գնվել է։ Օնլայն գնման դեպքում, վերադարձն իրականցվում է միայն ք Երևան Ավանեսովի 2/1շ․, 45 հասցեում գտնվող խանութ-սրահում։

   Գումարի վերադարձ

Եթե վերադարձվող ապրանքատեսակը համապատասխանի վերոհիշյալ պայմաններին, ապա կկատարվի վերադարձ։ Գումարը կվերադարձվի այն նույն եղանակով, որով կատարվել է գնումը։ Եթե գնումն իրականացվել է վճարման քարտային եղանակով, ապա գումարը կվերադարձվի քարտին մի քանի օրվա ընթացքում՝ կախված քարտը սպասարկող բանկից։

   Պատվերի չեղարկում

Պատվերը կարող է չեղարկվել մինչև առաքումը: Եթե պատվերը արդեն ճանապարհին է, այն չի կարող չեղարկվել: